ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բալասանյանի թիկնազորի պետը շնապանի է դանակահարել

Բալասանյանի թիկնազորի պետը շնապանի է դանակահարել
19.02.2014 | 15:34

Գյումրու մեր աղբյուրների փոխանցմամբ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնազորի պետը` Արտյոմը, փետրվարի 19-ին դանակահարել է ոմն Արմեն Տիգրանյանի, որը Գյումրու թաղային հեղինակություններից մեկի` Սուրոյի շնապանն է: Դանակահարության պատճառները հայտնի չեն: Չնայած թիկնապահներ ունենալու փաստը Բալասանյանը մշտապես հերքում է, սակայն Գյումրիում, նույն աղբյուրի պնդմամբ, նրանք իրենց տեր են զգում:

Ի դեպ, սա քաղաքապետի թիկնապահների լկտիության միակ դեպքը չէ: Նրանք մի քանի անգամ արդեն հասցրել են Գյումրիում մարդ ծեծել: Մեր աղբյուրը նաև տեղեկացրեց, որ թիկնապահները երևանցիներ են: «Գյումրեցին գյումրեցու հետ հանձնարարականով հաշիվ չի մաքրի», -վստահեցրեց մեր աղբյուրը և հիշեցրեց տարիներ առաջ կատարված դեպքերի մասին:
2010-ին Գյումրու գարեջրի գործարանում Սամվել Բալասանյանի որդու` Միսակի թիկնապահները ծեծել էին գարեջրի գործարանի պահակներին, 2012-ի հոկտեմբերին Բալասանյանի թիկնապահները ծեծել էին Արթուր անունով մեկ այլ գյումրեցի թիկնապահի`վերջինիս ընտանիքի աչքի առաջ:
Հատկանշական է, որ, ինչպես մեր աղբյուրը հավաստիացրեց, նշված փաստերի կապակցությամբ ոստիկանությունում գործ չի հարուցվել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1406

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ